18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

21 հուն 2019 15:25

Պետք չէր հեռանալ խորհրդարանի դահլիճից, ցանկացած չհաշվարկված քայլ կարող է տևական հետևանք թողնել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ վրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը։ «․․․Մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք»,- ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հենց այսպես է պարզաբանել մեր պատվիրակության քայլը ֆեսյբուքյան ուղիղ տեսակապով։ Վստահաբար, կարելի է պնդել, որ Հայաստանի պատվիրակության ակտը չի կարող հասկանալի լինել ո՛չ բարեկամ ռուսների, ո՛չ եղբայր վրացիների համար։ Չկա աշխարհում որևէ վեճ, որի ժամանակ եղբայր ու բարեկամը կարող են այդպես դիրքավորվել։ Այս ոչ նրբանկատ քայլը չի կարող աննկատ անցնել։ Իմ համոզմամբ պետք էր մնալ խորհրդարանի դահլիճում՝ փորձելով ստանձնել դրական միջնորդարար դեր։ Համոզված եմ՝ թե՛ վրացիները, թե՛ ռուսները Հայաստանից բոլորովին այլ գործողություն են ակնկալել, ուստի այս քայլին դիմելուց առաջ, եթե ավելի առողջ միտք չի հայտնվել պատվիրակության մոտ, պետք էր պարզապես կապվել ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան վարչության հետ։ Տարածաշրջանը չափազանց զգայուն զարգացումների շրջափուլում է, և ցանկացած չհաշվարկված այսպիսի քայլ կարող է տևական հետևանք թողնել շատ կարևոր հայ-վրացական և կրկին չափազանց կարևոր հայ-ռուսական հարաբերությունների վրա»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր