22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է          35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել       Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը    

22 հուն 2019 11:03

Ի՞նչ կա Սերժ Սարգսյանի մտքին. ՀՀԿ-ում առայժմ հույժ գաղտնի են պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել՝ շոշափելու հասարակական տրամադրությունները։ Գաղափարը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանինն է, որը ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում հանձնարարել է հարցում իրականացնել հասարակության շրջանում՝ հասկանալու համար, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նոր իշխանությունների, քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի հանդեպ։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։

ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, և հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետևում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր