Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

22 հուն 2019 11:46

Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ:
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։
Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում արատանշվում է դեպքը և անմիջապես նորոգվում։
Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։
Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է տարածված պարզաբանման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր