Տեսանյութ. Սաակաշվիլին՝ իր կողմնակիցներին՝տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում, նրանցից վատը չենք ,մենք էլ կարող ենք...

Նա նշեց, որ օրեր առաջ ԼԳԲՏ համայքի հետ կապված Վրաստանում ակտիվ ցույցեր են եղել, նույնիկս մարդկանց սև հագուստով փողոց էին դուրս բերել, որպեսզի հսկվեր և թույլ չտրվեր այդ համայնքին հավաք անցկացնել:
‹‹ Այս և տնտեսական իրավիճակի ֆոնի վրա էլ սա տեղի ունեցավ: Ի վերջո վրացական լարին վերջին տարիների ընթացքում արժեզրկվեց, Վրաստանում նաև գնաճ է նկատվում, ինչը հասարակ քաղաքացին իր վրա զգում է և զգում է, որ փոփոխությունների կարիք կա: Մի կողմից բնակչության դժգոհությունը, մյուս կողմից էլ ընդդիմություն է դժգոհ անցած տարվա նախագահական ընտրություններից, որտեղ իրենք պարտվեցին: Կայծը կար և այն ընդդիմությունը ճիշտ օգտագործեց և դա խորհրդարանում ռուս պատգամավորի առկայությունն էր››,-նկատեց նա:
Նա նշեց, որ ռուս պատգամավորների հետ կապված միջադեպն այդքան էլ սպասելի չէր, քանի որ, եթե իշխանությունն էր կազմակերպել, պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնված լինեին:
‹‹ Սակայն մինչև մյուս տարվա հոկտեմբերին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները, շատ չնչին բաներից կարող է բողոքի ալիքներ բարձրացվեն: Ոչ ոք չի կարող ասել, ինչից, ինչ կարող է լինել: Իրավիճակն անկանխատեսելի է››,-շեշտեց վրացագետը:
Մելիքյանի խոսքով, կարելի է այս փուլում ամփոփել, թե իրականում ինչ տեղի ունեցավ. ‹‹Եղավ բախում, Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից եղավ փորձ՝ գրավելու խորհրդարանի շենքը, որտեղ էլ եղան հիմնական տուժողները: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, շատերն էլ հիվանդանոցներում պառկած են››:
Նա շեշտեց, որ հիմնական հրահրողները ցույցի մասնակիցների հենց Սաակաշվիլիի կողմնակիցներն էին: ‹‹Նրանք կանգնած էին առաջին շարքերում , բայց որքան ավելի շատ էր լարվոմ իրավիճակը, այնքան նրանց թիվը պակասում էր և գալիս էին ավելի երիտասարդները, որոնք ավելի տաքարյուն էին և փորձում էին դիմադրել ոստիկանությանը: Սաակաշվիլին դիմել էր իր կողմնակիցներին և նշել, թե տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում: Մենք նրանցից վատը չենք և կարող ենք մենք օլիգարխին իշխանությունից հեռացնենք››:
Մանրամասները՝ տեսանյութում