Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 հուն 2019 15:14

Տագնապալի նախանշաններ տղամարդկանց համար՝ քաղցկեղի դեպքում

Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդկանց կյանքի տեւողությունը կանանցից մի քանի տարով քիչ է:
Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում վաղ մահերը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ ժամանակին դիմեին բժշկին՝ չանտեսելով տագնապալի նախանշանները:
The Sun-ը հաղորդում է, որ հետեւյալ նախանշանները, չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են վկայալե քաղցկեղի մասին.
Միզարձակման ժամանակ ցավոտ զգացողությունները կարող են շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայել: Իհարկե այս նախանշանը կարող է  նաեւ այլ խնդիրների մասին վկայել, այսպես, թե այնպես դրանք պետք է հասկանա բժիշկը:
Ամորձիների մեծացումը եւ դրանցում ուռուցքի շոշափելիությունը մյուս նախանշանն է, որը կարող է մատնանշել քաղցկեղային գործընթացների մասին: Ամորձիների ցանկացած փոփոխություն արդեն պատճառ է բժշկին դիմելու համար:
Արյուն մեզում. հաջորդ նախանշանն է, որն արժանի է ուշադրության: Այն կարող է վկայել միզապարկի կամ երիկամների քաղցկեղի մասին, դրա համար այն չի կարելի անտեսել:
Արյուն կղանքում. աղիքներում ուռուցքի հնարավոր ախտանիշ է
Առնանդամի մաշկի ցանկացած փոփոխությունը նույնպես արժանի է ուշադրության՝ լինի ցան, բիծ կամ մաշկի հաստացում
Պտուկներից արտադրությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել, որով հիվանդանում են ոչ միայն կանայք: Ցավ պտուկներում, ցան, այտուցվածություն կամ կոշտուկներ թեւատակերի շրջանում. սրանք այս հիվանդության մյուս նախանշաններն են:
Մշտական այրոցը կարող է կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի նախանշան լինել
Քաշի անհասկանալի կորուստ. հաջորդ նախանշանը, որի դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե դուք նիհարում եք, բայց դրա համար որեւէ ջանք չեք գործադրում, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի, թոքերի կամ այլ օրգանների քաղցկեղի նշան լինել:
Այս նշաններից որեւէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ բժշկի դիմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր