Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել

«Այսօր՝ հունիսի 24-ին, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել»,- Շոյգուի խոսքը մեջբերում է ria.ru-ն:
Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում Մոսկվայի ժամանակով առավոտյան 6:00-ից ամբողջական կազմով բարձրագույն մարտական պատրաստության են բերվում Կենտրոնական ռազմական շրջանի մարտական կառավարման մարմինները, Հարավային և Արևելյան ռազմական շրջանների զորքերի և ուժերի մի մասը, օդադեսանտային ուժերի առանձին միավորումները, Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիան:
Շոյգուն հավելել է, որ այս քայլերն ուղղված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԶՈՒ-ի ռազմական անվտանգության ապահովման հնարավորությունների գնահատմանը: Նախարարն ընդգծել է, որ այս տարածաշրջանում պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ: