Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

24 հուն 2019 14:44

Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Ամառային ակադեմիայի աշխատանքներին

Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Ամառային ակադեմիայի աշխատանքներինԱռաջին նկարում ԵԺԿ կանանց խորհրդի նախագահ Դորիս Պակն է
 
Հունիսի 21-23-ը, ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավար Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով,  մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած՝ Ամառային ակադեմիայի աշխատանքներին:
 
Շուրջ 30 երկրների կին քաղաքական գործիչները, քննարկել և արձանագրել են ԵԺԿ կանանց խորհրդի 2019-2024թթ ծրագրային դրույթները և տարբեր մարտահրավերներին դիմակայելու նպատակով, կանանց ներուժը լավագույնս կիրառելու ռազմավարությունը:
 
ՀՀԿ կանանց խորհուրդն ապագայում ևս շարունակելու է սերտորեն համագործակցել իր եվրոպական գործընկերների հետ և իր մասնակցությունը ունենալ ԵԺԿ քաղաքական ընտանիքի ծրագրերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր