Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հուն 2019 14:45

Մարդու ճակատին պետք է գրված լինի «դուխով», ոչ թե գլխարկին.Արցախը բեռ է դարձել իշխանության համար

 ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու է դարձել իշխանությունների թիվ 1 թիրախը, ասաց.
«Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008 թվի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»:
Քոչարյանի կարծիքով նաև Արցախի հանգամանքը ևս կա իրեն հետապնդելու համար, քանի որ, իր խոսքով, իր տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ցանկացել է Մեղրին հանձնել, նա ասաց. «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում»,- ընդգծեց նա:
Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այժմ իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։
Անդրադառնալով «դուխով» պայքարողներին՝ Քոչարյանը նշեց, որ մարդու ճակատին պետք է գրված լինի «դուխով», ոչ թե գլխարկին, դա նույնն է, որ ինչ-որ մեկը փողոց դուրս գա՝ գլխարկին գրված՝ «ես խելոք եմ»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց՝ համոզված է, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են պարզապես իրենց ձեռքը վերցնել իշխանության երրորդ ճյուղը՝ դատականը: Նրա համոզմամբ՝ այս իշխանությունները վեթինգի միջոցով փորձելու են ազատվել այն դատավորներից, որոնք չեն ենթարկվում ճնշումների:
Քոչարյանը նաև նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու էին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները հրավիրվել դատարան, քանի որ քննվող գործը 10 սպանությունների դատավարություն չէ. «Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել։ Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած։ Եվ ոչ մեկը՝ ոչ միայն ինքը, այլև իր մասնագիտական շփման մակերեսում երբեք չի լսել և չի պատկերացրել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է։ Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, որտեղ դեռ խուլ գյուղերում մարդիկ են ուտում, այդպիսի բաներ չեն անում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր