Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

25 հուն 2019 17:15

Մարդկանց միլիարդներից էիք խոսում՝ դե գտեք, ցույց տվեք այդ միլիարդները.Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նա նշեց՝ հարցն արդեն համաձայնեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Իսագուլյանն ընդգծեց՝ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում, այժմ ավելի անկաշկանդ է լինելու Հայաստանի պաշտոնյաների մասին հայտարարությունների մեջ. «Ես ուզում եմ, որ Հայաստանի էն պաշտոնյաները, որոնք էդքան մտահոգվում են՝ հանգիստ լինեն, բայց հասկանան, որ այդ հանգստությունը մինչ այս էր: Ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ՝ բարոյական առումով: Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Կսկսեն հորդորել Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ: Բայց հավատացեք, որ մինչև Հայաստանւմ մենք չկատարենք էն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է»:
Հրաժարականի պատճառը Հայաստան-Արցախ լարված հարաբերություններն են: Ասում է՝ երկու պետությունների միջև ավելի վատ վիճակ  քան հիմա, երբեք չի եղել։ Կարծում է՝ մեղավորը հայաստանյան կողմն է.«Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխայի նման խռովի՝ այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո, և դրանից հետո շփում չլինի երկու պետությունների ղեկավարների միջև:Այս տեմպերով գնալու դեպքում մենք կորցնելու ենք Արցախը, ես ահազանգում եմ»:
Հավելում է՝ Արցախի ներսում ևս պառակտումներ կան. «Ձևավորվել են նոր խմբեր, նոր թայֆաներ»:
Բանախոսը վստահ է՝ «այս գործընթացներն ուղղորդվում են Հայաստանի կողմից»:
«Հայաստանում ի՞նչ են անում՝ հերոսներ են դատում. մարդիկ մեղավոր են, մեղավոր չեն: Մանվել Գրիգորյանին այդպիսի կադրեր ցույց տալ, ստորացնել՝ սա միայն թուրքը կարող էր անել: Մարդկանց միլիարդներից էիք խոսում՝ դե գտեք, ցույց տվեք այդ միլիարդները»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր