Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 հուն 2019 12:56

Տիգրան Քեոսայանի 2 կանայք՝դստեր տոնին պարել են.երկրպագուները հիացած են այս կանանց ջերմ հարաբերություններով

Զարմանալի է, բայց այն բանից հետո, երբ 21 տարվա ամուսնությունից հետո ռեժիսոր Տիգրան Քեոսայանը լքել է կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային հանուն Մարգարիտա Սիմոնյանի, նրան հաջողվել է նաեւ ընկերացնել երկու կանանց։ Նրանք հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում եւ համացանցում փոխանակվում փոխադարձ հաճոյախոսություններով։

Առաջին ամուսնության ընթացքում լույս աշխարհ եկած Քեոսայանի կրտսեր դուստրն ինը տարեկան է դարձել, եւ ծնողներն իսկական տոն են կազմակերպել։ Ուրախացել են ոչ միայն երեխաները, այլեւ մեծերը։ Ալյոնա Խմելնիցկայան տեսանյութ է հրապարակել, որում պարում է Սիմոնյանի հետ։
«Կրկին միասին, կրկին կողք կողքի»,- մեկնաբանություններում արտիստը մեջբերել է հայտնի հիթը՝ հրապարակելով Քեոսայանի լուսանկարը երեխաների մայրերի հետ։
Խմելնիցկայան մի քանի հեշթեգ է օգտագործել, որոնք պատասխանում են նախկին ամուսնու նոր կնոջ հետ հարաբերությունների մասին բոլոր հարցերին՝ միայն թե հարկավոր չէ նախանձել, այո, մենք այլմոլորակայիններ ենք, մենք գեղեցիկ ենք, բոլորին բարիք ու սեր։
Մարգարիտա Սիմոնյանի եւ Ալյոնա Խմելնիցկակայի երկրպագուները հիացած են այսպիսի բարձր հարաբերություններով։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր