Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 հուն 2019 16:03

Մենք չենք բանակցելու սպառնալիքի վտանգի լույսի ներքո,Արցախի մասնակցությունն էլ պարտադիր է

Մեզ համար բացարձակ գերակայություն եղել և մնում է մեկ հարց՝ Լենային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության բացարձակ ապահովումը: Դրանից բխում է ստատուսի հարցը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ազատել «գրավյալ» տարածքները:
«Սպառնալիքի լեզվի օգտագործմամբ որևէ արդյունք չի լինելու: Մենք ավելի կողջունենք հռետորաբանությունը, որը նպաստում է իրական, գործնական առաջընթացին»,-ասել է նախարարը:

 
Մենք քննարկել են հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչ վաշինգտոնյան հանդիպումը: Այս մասին  հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Ադրբեջանի ԱԳ Նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին:
Մնացականյանի խոսքերով, առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, երբ լարվածության որոշ աճ կար. «Բնականաբար, դա չէր կյարող իր ազդեցությունը չունենալ: մենք մեր քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողությանը՝ քննարկելով այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի խուսափենք զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակին, որը կար մինչև լարումը»:
Մնացականյանը նշեց, որ բանակցությունները ապագա չեն ունենա, եթե շփման գծում լարվածություն լինի, դրա համար շատ կարևոր է մեխանիզմների ներդրումը, որը թույլ կտա խուսափել այդ լարվածությունից. «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու: Մենք չենք բանակցելու սպառնալիքի վտանգի լույսի ներքո: Մեր ինքնավստահությունը բավական մեծ է, մենք այդ առումով սպառնալիքն ընդունող չենք: Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք ուժեղացնել տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին»:
ՀՀ ԱԳ նախարարը խոսեց բանակցություններին Արցախի մասնակցության կարևորության մասին՝ հայտնելով, որ դա օրակարգային հարց է և քննարկվել է: Մնացականյանը պնդեց, որ Արցախի մասնակցությունը պարտադիր է, քանի որ այն բանակցություններն ավելի արդյունավետ կդարձնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր