Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

03 հուլ 2019 10:10

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, ապա Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։ Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։

Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Բանն այն է, որ նա Հայաստանում է ծնվել և մինչև երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։ Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց և առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ դրանով մերձենալով նոր իշխանություններին և բարձրացնելով իր հեղինակությունը։


Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, և ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է, քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր