Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել       Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը    

03 հուլ 2019 13:30

Աշխարհի ամենաբարձրահասակ 22-ամյա տղայի երազանքը կատարվեց(ֆոտո)

ԱՄՆ Միչիգան նահանգի 22-ամյա բնակիչ Բրոկ Բրաունը վերջերս ստացել է աշխարհի ամենաբարձրահասակ դեռահասի տիտղոսը: Այսօր նրա հասակը կազմում է 2,4 մետր: Երիտասարդը ակտիվ կենսակերպ է վարում՝ չնայած բժիշկների վատատեսական կանխատեսումներին:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Բրոկի հսկայական հասակի պատճառը Սոտոսի սինդրոմն է, որն ախտորոշվել է նրա մոտ 5 տարեկանում: Տղայի համար հագուստը պատվիրում են, նա քնում է 2 մետրանոց մահճակալում: Իր մարմնի զանգվածի բարձր ինդեքսի պատճառով նրա մոտ շաքարային դիաբետ է զարգացել:
Ամեն տարի Բրոկի հասակն ավելանում էր 15 սանտիմետրով, դպրոցում նրա հասակը գերազանցում էր 180 սմ-ը: Սոտոսի սինդրոմի պատճառով նա ի ծնե մեկ երիկամ ունի: Բացի այդ, 2,4 մետր հասակը եւ 220 կգ քաշը ողնաշարի կորության եւ սրտի վրա ծանրության պատճառ են դարձել:
Երիտասարդը երազում էր սպորտային ապրանքների խանութում աշխատել, եւ վերջապես նրա երազանքը կատարվել է: Նրան խանութում ճանաչում են բոլորը, եւ հաճախորդների ավելացման համար ղեկավարությունը մտադիր է կարիերայի աճի հնարավորություն տալ նրան:
Այժմ Բրոկը հույս ունի հետագայում բացել իր սեփական ռեստորանը:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր