Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 հուլ 2019 15:48

Սեւ ծովում զբոսանավակ է խորտակվել. 12 տեղանոց նավակի վրա 55 մարդ կար

Սեւ ծովում խորտակված նավակում 55 հանգստացող է գտնվել այն դեպքում, երբ այն 12 տեղանոց էր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ՔԿ տրանսպորտի Հարավային քննչական վարչության մամուլի ծառայությանը։
Շարունակվում է Սեւ ծովի ջրավազանում զբոսանավակի խորտակման պատճառները պարզելու հետաքննությունը։ Քննության վարկածով՝ հուլիսի 5-ին Տուափսեի շրջանի Ջուգբա գյուղակում ափից մոտ 100 մետր հեռավորության վրա շրջվել է «Աթոլ» զբոսանավակը։


«Նավակի վրա 55 հանգստացող է եղել, թեեւ այն 12 տեղանոց է»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննիչները հարցաքննում են նավակի տիրոջն ու աշխատում տուժածների հետ, ճշտվում է նավակի վրա գտնված մարդկանց ստույգ թիվը։ Քննիչներն աշխատում են դեպքի վայրում։
Ուրբաթ ԱԻՆ-ում տեղեկացրել են, որ զբոսանավակը շրջվել է Սեւ ծովում, Կուբանի Ջուգբա գյուղակի մոտ։ «Ջուգբա» մունիցիպալ լողափի տնօրենը տեղեկացրել է, որ երկու մարդ զոհվել է, իսկ նավը գերծանրաբեռնված էր։ ՔԿ-ում հաստատել են երկու մարդկանց զոհվելու փաստը։
ՌԴ ՔԿ Հարավային քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել սույն փաստով, որն անզգուշության պատճառով հանգեցրել է երկու մարդու մահվան։ Տեղեկացվել է, որ նավի տերը բերվել է Տուափսե քաղաքի ոստիկանական բաժանմունք՝ հանգամանքների պարզման համար, նավավարը, որը թաքնվել էր ոստիկանությունից, բերման է ենթարկվել շաբաթ գիշեր, նա կալանվել է Ջուգբայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր