Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

09 հուլ 2019 12:25

Տեսանյութ. Ինչպե՞ս է տեղի ունեցել «Զոդի կամրջի» ողբերգական ավտովթարը. SHANTNEWS.am-ի հետաքննությունը

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում:


Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին մեղադրանքներ ինչպես վարորդների, այնպես էլ երթուղիները շահագործողների ու անկանոն երթևեկողների հասցեին: Վթարներ, սակայն, տեղի են ունենում ամեն օր, տարբեր պատճառներով:
Արարատում՝ կամրջի վրա տեղի ունեցած վթարը հերթական շարքայինը կարող էր լինել, եթե չլիներ գազի արտահոսքն ու վայրկենական բռնկումը՝ կրակի ճիրաններում պահելով երեք ավտոմեքենա ու 6 մարդու: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել բռնկումը:
Մանրամասները` տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր