«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

09 հուլ 2019 16:28

Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի մաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։

Միսը վաճառասեղաններին է՝առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետն ակնադիտական ուսումնասիրությամբ պարզել է, որ որոշ վաճառակետերում արդեն սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում։

«Ես կասկածում եմ, որ այս անասունը առնվազն թեյլերյոզով հիվանդ է եղել, եթե ոչ լեյտոսպիրոզով: Սատկելուց է եղել, մորթել են: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, լավ տարբերում եմ կողերի չափով էլ, մսի գույնով էլ: Սա կովի միս չէ, ավելի երիտասարդ կենդանի է եղել: Խնդիրը ոչ թե անասունի տարիքն է, այլ այն, որ հոգեվարքի վիճակում մորթված կենդանի է եղել: Իրականում վիճակը սարսափելի է: Նման պայմաններում շուտվանից չի կարելի որևէ բան անել, որովհետև այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների»,- ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Լաչինի միջանցքի բացօթյա ոչ մի տաղավարում սառնարան չկա: Հարակից մսի պասաժներում սառնարան ունեն, բայց մսի մեծ մասը դրանց մեջ չեն պահում: Սա, այսպես ասենք, մարքեթինգային մոտեցում է՝ ապրանքը դնում են այնպես, որ հաճախորդին տեսանելի լինի: Այս պայմաններում ու նման որակի միս չի կարելի վաճառել, ըստ այդմ էլ՝ տեղում որոշում կայացվեց կասեցնել վաճառքը, մինչև համապատասխան պայմաններ ապահովելը: Սա տնտեսվարողի գրպանին է հարվածում, վաճառակետերի սեփականատերերն էլ առաջարկեցին կասեցնելու փոխարեն ժամանակ տալ իրենց: Ինչքան ժամանակ կտրամադրվի վաճառակետերի սեփականատերերին կամ կտրամադրվի՞ արդյոք, այս հարցերը նրանց հետ տեսուչները դեռ քննարկելու են: Ստուգումներ կատարելու են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կառույցներում: Ստեղծված վիճակը նաև Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության հետևանք է: Տեսչության ղեկավարն է նշում ՝ սպանդանոցներ կկառուցվեն, երբ շատ խիստ լինի սպանդանոցային մորթ կատարելու պահանջը:
«Շիրակի և Գեղարքունիքի մարզերն ամենաշատ անասնագլխաքանակն ունեցող մարզերն են: Երկու մարզում էլ սպանդանոց չկա: Խիստ մոտեցման դեպքում պետք է երկու մարզի ժողովուրդը միս չօգտագործի: Շուտով խիստ մոտեցում կցուցաբերենք, որ տնտեսվարողները սկսեն սպանդանոցներ կառուցել: Տնտեսվարողներն ասում են՝ ուզում ենք սպանդանոց կառուցել, բայց ձեր մոտեցումները խիստ չեն, և կարծում ենք, որ սպանդանոցի կառուցումը կլինի գումարների վատնում: Հիմա կխստացնենք ավելի ու կտանք ժամանակ, որ սպանդանոցներ կառուցվեն: 2020 թվականին էլ չենք հանդուրժելու ոչ սպանդանոցային մորթ»,- Shantnews-ին ասել է Գեորգի Ավետիսյանը:

Գեորգի Ավետիսյանը չի թաքցնում՝ Գյումրու շուկայում ստեղծված վիճակը տեսչական մարզային մարմնի անգործության հետևանք է: Մարզային տեսչությունում 6 աշխատակցի, այդ թվում նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Հիմա ժամանակավոր Շիրակի մարզը սպասարկում են Արմավիրի, Արագածոտնի և Երևանի մասնագետները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր