Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 հուլ 2019 12:47

Հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան

Որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց, որ կփորձեն միանգամից մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավարությունները դե յուրե այս պահին արձանագրված են. «Այդ նպատակով կհատկացվի 3 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»:
Հուլիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են:
Վարչապետը նշեց, որ երեկվա կառավարության դռնփակ ռեժիմով նիստում ևս մեկ կարևոր խնդիր է քննարկվել. «Մեր հիմնական խնդիրը հիմա ունենալ բարձր ներառական  տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Ինչպես կառավարության և Իմ քայլը դաշինքի ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»:
Փաշինյանը նշեց, որ այս պահին պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները. «Ուզում եմ ասել, որ խոսքն առանձնահատուկ այն ձեռնարկությունների մասին է, որոնք հումքից ստանում են վերջնական արտադրանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր