Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

11 հուլ 2019 14:13

Եթե երեկվա հոսանքազրկման աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգությանը

Եթե ճշմարիտ է այն, ինչ երեկ ասում էր էներգետիկայի փոխնախարարը, որ Հայաստանի, թեկուզև մասնակի, հոսանքազրկումը իրանական էլեկտրահմակարգում տեղի ունեցած տատանման հետևանք է, ապա դա խիստ վտանգավոր է ...... եթե իրոք այդպես է, ու աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։
Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ.... դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը .... ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառման և լիկվիդացման հնարավորությունից։
Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկտրականության թափանցումը Հայաստան... այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները.... մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք
P.S իհարկե, այստեղ հարկավոր է հստակ ընդգծել, որ Իրանը նման սպառնալիք չի ձևակերպում ընդդեմ Հայաստանի, բայց այդ երկրում կան հակահայկական տրամադրություններ կրող շրջանակներ, որ կարող են Հայաստանի դեմ քայլեր անել:
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյան





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր