Չի աշխատի այդ օրենքը,Թող օրենք մշակեն, նոր փող ուզեն. Ջուսը՝ ՊԵԿ-ին

«Չի աշխատի այդ օրենքը: Թող օրենք մշակեն, նոր փող ուզեն»,- ասաց նա:
Ջուսը նշում է, որ, եթե իրենք հարկեր վճարեն, ապա պետությունն էլ պետք է հոգա, որ հետագայում դա նպաստի իրենց բարձր թոշակ ստանալուն: Սակայն երգչուհին վստահ է, որ պետությունն այդպես չի վարվելու եւ անտեսելու է երգիչներին:
«Ու թող մեզ թոշակ տան, բայց չէ՛, բնականաբար չեն տա, որովհետեւ վերջում ոչ երգիչներին նայելու է պետությունը, ոչ էլ...»,- ասաց նա:
Դավիթ Անանայանը նշել էր, որ կոշտ միջոցներ կիրառելու շրջանակներում ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների: Ջուսը նշեց, որ ինքը ՊԵԿ չի հրավիրվել: Իսկ հարցին, թե ինչ կանի, եթե հրավիրվի, ասաց.
«Բան չեմ ասի, օրենք չկա, ուղարկելով չի»,- ասաց նա:
Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրելու մասին հայտարարել են մի քանի երգիչներ, դերասաններ: Նրանց թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Մգեր Արմենիան եւ Սպիտակցի Հայկոն, դերասան Ռաֆայել Երանոսյանը: Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ պատրաստվում է հայտարարագրել: