Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

13 հուլ 2019 16:56

Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում Ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգել են քաղաղացուն

ՀՀ ոստիկանության երկու պաշտոնատար անձ հանցագործություն կատարած քաղաքացուն ավտոմեքենայով Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում խոշտանգել են նրան, գրում է «Փաստինֆո»-ն:


Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 2-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազորը և նույն բաժանմունքի օպերլիազորը Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացից քաղաքացուն ավտոմեքենայով ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել, ինչի ընթացքում կատարած արարքի համար վերջինիս պատժելու նպատակով խոշտանգել են նրան:
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ ոստիկանության պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումը։
Նշենք, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր