Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 հուլ 2019 10:00

Նիկոլ Փաշինյանը կանխարգելիչ մեսիջներ է հղում Սամվել Բաբայանին. Փաշինյանը փոխել է կարծիքը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բաբայանի հետ կապված գործընթացներին եւ նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից եւ արված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչապետի, դիրքորոշում արտահայտել։

Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությանը, եւ այս պարագայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրակարգային։
Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում։
Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաեւ Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր