15:26 - Հ. Խուդոյանը պարզաբանեց՝ ինչու են Քոչարյանի գործով դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել         15:24 - Տեսանյութ. Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում      15:03 - Տեսանյութ. Շինծու մեղադրանք է.Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ    

17 հուլ 2019 14:05

Խուզարկություն՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը

Ըստ տեղեկությունների՝ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։
Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։
Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։
Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։
Դեպքի հետ կապված առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև ՀՔԾ-ի մեկնաբանությունն ու կապ հաստատել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր