Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

18 հուլ 2019 15:34

Պահանջում ենք հերքել.չտիրաժավորել զրպարտություն.Հովիկ Աբրահամյանի գրասենյակ

Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է 
Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը  ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել:
«Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը: 
ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և և սուտ պարունակող մանիպուլացիաները`մնալով մասնագիտական բարձրության վրա:
Հովիկ Աբրահամյանի գրասենյակ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր