Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ում դիրքային մարտեր են․ «Հրապարակ»    

18 հուլ 2019 16:17

Եղանակը Հայաստանում. շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին

Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 19-ին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մնացած մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին։ Ինչպես  հաղորդել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.


Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,  
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+27,  
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32,   
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30, 
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,  
Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,  
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+34,   
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+27,
Արցախում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+35։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր