17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 հուլ 2019 16:45

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը կտրուկ աճել է, Հայաստանինը՝ ոչ

2018 և 2019 ֆիսկալ տարիներին ԱՄՆ պաշտպանության և պետական դեպարտամենտների՝ միջազգային ռազմական և իրավապահ ոլորտներում ֆինանսական օժանդակությամբ Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար։
Այս թեմայով վերլուծություն է հրապարակել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
2018 ֆիսկալ տարում Ադրբեջանին է տրամադրվել $59,667,000, իսկ 2019թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված է $42,910,000, ընդհանուր՝ $102,577,000:
Հայաստանին 2018-ին տրամադրվել է $4,172,000, իսկ 2019-ին, ըստ ամերիկյան SecurityAssistance.org կայքի, ֆինանսական օժանդակություն չի նախատեսվում:
Ադրբեջանի օժանդակության մեծագույն մասը՝ $101,515,000, տրամադրվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ հակաահաբեկչական, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում:
2018թ. ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրված օժանդակության մեծ մասն էլ՝ $3,200,000, տրամադրվել է International Narcotics Control and Law Enforcement ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ թմրանյութերի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի համար:
Նախորդ տարիներին տրամադրվող միջոցների համեմատ 2018–19–ին Ադրբեջանին տրամադրվող օժանդակության աճը կտրուկ է: Օրինակ՝ 2017-ին Ադրբեջանը ստացել էր ընդամենը 2 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն:
Հայաստանին տրամադրվող միջոցները գումարային առումով թեև անհամեմատելի են Ադրբեջանի հետ, սակայն համեմատության մեջ 2018-ի օժանդակությունը 2 մլն ԱՄՆ դոլարով ավելի է եղել քան 2017-ին, իսկ 2019-ին զրոյացվել է։
Հիշեցնենք, որ 2016-ին «Ռազմինֆոն», հիմնվելով նույն աղբյուրի վրա, հաշվել էրտարբեր ծրագրերով 2000–17 թվականներին ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ֆինանսակայն օժանդակությունը: Ըստ դրա՝ նշված տարիների ընթացքում Հայաստանը ստացել էր $124,014,527-ի, իսկ Ադրբեջանը՝ $254,495,911-ի օժանդակություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր