Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

23 հուլ 2019 15:45

Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով  ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, փոխանցում է News.am-ը:
Հանձնաժոովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։
Դատավորը տեղեկացրեց, որ հանձնաժովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին։
Այս գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով հանձնաժողովը դիմել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատավորը պատրաստվում է պատասխան գրություն ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին և «Նաիրի» ԲԿ–ին , որպեսզի նրանք ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը հիվանդանոց և Գրիգորյանի նկատմամբ հետազոտությունների իրականացումը։
Այսպիսով, դատարանը որոշում կայացրեց փորձագետներին հրավիրել դատարան և քննարկել նրանց բացարկ հայտնելու հարցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր