Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

23 հուլ 2019 16:42

Համայնքապետարանի պարզաբանումը՝ Չարենցավանի գերեզմանատանն իրականացված սատանայապաշտական ծեսերի վերաբերյալ

Այսօր հրապարակել էինք Ֆեյսբուքյան օգտատերից մեկի գրառումն ու կից տեղադրված տեսանյութը, որում Չարենցավանի գերեզմանատներից մեկն է, իսկ գերեզմանաքարերի վրա ինչ-որ հետքեր.
«Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան մարմինները»,- գրել էր քաղաքացին:
Ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ դրանք մոմի հետքեր են և հետևանք են սատանայապաշտական ծիսակատարությունների:
Այս կապակցությամբ Politik.am-ը մեկնաբանություն ստացավ Չարենցավանի համայնքապետարանից, որի աշխատակիցը տեղեկացրեց, որ նման լուսանկարների ինքը նույնպես հանդիպել է:
«Համայնքում 2 գերեզմանատուն կա՝  հին և նոր, դեպքը կատարվել է նոր գերեզմանատանը, սակայն համատարած բնույթ չի կրում: Նաև հստակ չէ, որ դրանք մոմի հետքեր են: Հնարավոր է դա արել են մեկ կամ երկու անձիք, ամեն դեպքում, եթե դրա հեղինակները լինեին մի քանիսը, կամ նախկինում էլ նման բան կատարված լիներ, վերահսկողություն իրականացնող աշխատակիցները նկատած կլինեին»,- ասաց նա՝ հայտնելով, որ եթե հետքերը լայնածավալ լինեն, վերահսկողությունն էլ կուժեղացվի: 
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր