Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 հուլ 2019 11:42

Կադիրովը իր կեցավայրում ենթադրյալ գրոհայինի հարցաքննության ժամանակ կրակել է նրա ոտքին

2017 թվականի հունվարի 14-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր նստավայրում կրակել է ենթադրյալ գրոհային Իմրան Դասաևի ոտքին։ Այս մասին գրում է լրագրողական հետաքննություններով զբաղվող «Новая газета» թերթը՝ մի քանի անանուն աղբյուրների և Դասաևի բանտակիցների պատմություններին հղումով:

«Ռամզանը (Կադիրովը) թիկնապահներից խլել է ատրճանակն ու անկանոն կրակ բացել՝ ատրճանակն, իհարկե, ուղղելով գետնին: Փամփուշտներից մեկը (հնարավոր է՝ ռիկոշետով) դիպել է Դասաևի ոտքին: Արգելվել է որևէ բժշկական օգնություն ցույց տալ Դասաևի վնասված ոտքին: Կտտանքների ժամանակ հենց այդ ոտքին են շարունակաբար հարվածել: Ի վերջո, Իմրան Դասաևը նույնիսկ չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել, և նրան զուգարան են տարել նրա բանտակիցները»,-գրում է թերթը՝ հավելելով, որ նա անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն նրան փրկել են:
Լրագրողների տվյալներով՝ ձերբակալվածը Կադիրովին հրահրել էր նրա հոր՝ Ահմադ Կադիրովի հասցեին հնչեցրած խոսքերով։ Թերթն Իմրան Դասաևին ներկայացրել է որպես զինված խմբի անդամ, որը գոյություն է ունեցել 2015 թվականից:

Իմրան Դասաևի ճակատագրի մասին պարբերականը չի հայտնում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին «Новая газета»-ն հրապարակել էր Չեչնիայի 27 բնակիչների ցուցակը, որոնք, պարբերականի տվյալներով, գնդակահարվել էին 2017 թվականի լույս հունվարի 26-ին Գրոզնիում՝ Ռուսաստանի հերոս Ահմադ Հաջի Կադիրովի անվան պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի տեղակայման տարածքում: Այդ ցուցակում ներառված մարդկանց ձերբակալել են ոստիկան Այուբ Դաութմերզաևի սպանությունից հետո, որը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր