Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

24 հուլ 2019 15:08

Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող Վանական Համալիրի վիճելի տարածք (ֆոտո)

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանցիները մի քանի բեռնատար մեքենայով տասնյակ զինծառայողներ են տեղափոխել ու իջեցրել անմիջապես վանական համալիրի շինություններից մեկի հարևանությամբ։ Այնտեղ արդեն սկսվել են ռազմական-ինժեներական աշխատանքներ տարածքը զինվորական նպատակներին հարմարեցնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր