«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 հուլ 2019 10:57

Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել.հեղափոխական ժանրն արդեն հնացել է.«168 Ժամ»

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։
 – Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ դատական բարեփոխումների համար աջակցություն տրամադրել, ավելին՝ այս տարվա համար ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 70 միլիոն եվրոյի։ ԱՄՆ Կոնգրեսում վերջերս երկու հայամետ բանաձև ընդունվեց, դեմոկրատ կոնգրեսմեն Ֆրանք Փալլոնն իր հերթին՝ պատրաստում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության դեպքում խրախուսելու է ԱՄՆ Պետդեպին՝ ՀՀ-ին վերաբերվել՝ որպես ռազմավարական դաշնակցի։ Վերջին օրերին ՀՀ երկու բարձրաստիճան պատվիրակություն էր ԱՄՆ-ում բանակցությունների նպատակով։ Ակնհայտորեն մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, կամ՝ եթե ոչ վեկտորի փոփոխություն, այլ արտաքին քաղաքական տեղաշարժեր։ 
– Իհարկե հնարավոր է։ Մենք հետևում ենք, նկատում ենք այդ փոփոխությունները, տեսանք, որ ՀՀ ԱԺ խոսնակն իր ողջ դեսանտով մեկնեց ԱՄՆ, ինչ-որ բաներ խոսեց, խնդրեց պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ, ասաց, որ ՀՀ ժողովրդավարության համար պետք է վճարել։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ հայերը խաղում են երկակի ստանդարտներ, երկակի խաղ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ներկայումս նրանք փորձում են ցույց տալ, որ վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչը նշանակում է, իրենց պատկերացումների համաձայն, որ այդտեղ աշխատելու են թե՛ ռուսների, թե՛ արևմտյան մյուս գործընկերների հետ։
Սակայն  իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները  կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ. և 2019թ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 3 միլիոն դոլար: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիտորը։ Ավելին, Հայաստանի դեպքում խոսքը 7 միլիոն դոլարի մասին է.- Ա.Մ.)։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի։
– Ինչո՞վ եք Դուք դա բացատրում, և Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող են լինել։
– Բացատրվում է իրանական  գործոնով։ Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք՝ տեսնենք, թե ինչ կլինի։
– Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանային վերոնշյալ զարգացումներին և Ձեր նշած բազմավեկտոր քաղաքականություն վարելու ՀՀ իշխանությունների որոշմանը, թեև հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունների Հայաստանը չի գնալու։
– Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար։ Բայց նշեմ, որ վաղուց արդեն երկակի ստանդարտների քաղաքականությունը չի անցնում։ ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու հիմնական գործընկեր ընտրել։ ՀՀ իշխանությունները մեկ տարվա ընթացքում տարբեր հայտարարություններով են հանդես եկել, առարկայական արդյունքներ այս ընթացքում դեռ ցույց չեն տվել, բացառությամբ, երևի թե, ինչ-որ փոքր արդյունքների։ Բոլորն են նկատում, այդ թվում՝ հայաստանյան հեղինակավոր փորձագետները, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը ևս «նստում» է։
– Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում  դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն: Հայաստանի չորս սահմաներից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։
Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։
Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական  տնտեսական կախպվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց  հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։
– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։
– Գուցեև հանգեցնի, գուցե՝ ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում՝ չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168 ժամ-ի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր