Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

26 հուլ 2019 15:19

Դատավոր Դավիթ Գրիգորյանի հեղինակությունը ոտնահարվում է. փաստաբան

Բոլորի համար ակնհայտ է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։
Փաստաբանի խոսքով՝ քննիչը պարտավոր է պահպանել ցանկացած քննչական գործողության գաղտնիություն, ինչը Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքում չի իրականացվել։


«Կնքելով նրա աշխատասենյակը, եւ դռան մոտ ոստիկան կանգնեցնելով, բացահայտ ցույց է տրվում, որ տվյալ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Պետք է ապահովվի տվալ դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի հեղինակությունը ոտնահարվում է, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»,–հայտարարեց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ խուզարկությունից հետո դատավորի աշխատասենյակի կնիքը հանվել է, եւ այժմ այն հասանելի է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը  տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։
Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական գործառույթը չի իրականացրել. այն է՝ ապահովել դատավորի անկախությունը։Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մինչ այս պահը ԲԴԽ–ն դրա հետ կապված հայտարարություն չի տարածել։


Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միեւնույն է, իրենց տերեր են փնտրում։
«Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց ոստիկանությունը հսկում է  դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ, ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ  հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձեւ է»,- ասաց նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր