Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

27 հուլ 2019 11:13

«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված C-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Ես կարծում եմ, եթե C-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի  ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ.-ի գործընթացի շրջանակներում  արձագանքները հանդարտեցվեն և օրակարգը փոխվի։ Ձեր կողմից նշված C-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձևը բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահն ինչու հայտարարեց  հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր