Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

01 օգոս 2019 17:24

ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը.Գործարարը մեղքը չի ընդունում

ՌԴ Ներքին գործերի նախարարության քննիչները Մոսկվայի Տվերսկոյ դատարանին խնդրում են մինչև հոկտեմբերի 14-ը երկարաձգել Optima Development ընկերության սեփականատեր, 2 միլիարդ ռուբլու խարդախության գործով մեղադրյալ Ալբերտ Խուդոյանի կալանքը, ՏԱՍՍ-ին հայտնել է մեղադրյալի  փաստաբան Ալեքսանդր Զաբեյդան: Դատարանը համապատասխան միջնորդությունը կքննի ուրբաթ:
«Օգոստոսի 2-ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանը կքննի ՌԴ ՆԳՆ ԳՔՎ ԳՎ քննիչի միջնորդությունը՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, որը իր նախկին բիզնես-գործընեկրոջ կողմից մեղադրվել է խարդախության իրականացման մեջ:


«Քննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը», - ասել է պաշտպանը:
Ըստ նրա, Խուդոյանի վրա  ճնշում է  գործադրվում, որպեսզի ստիպեն նրան ունեցվածքը փոխանցել  գործարարներ Սերգեյ Գովյադին և Իլդար Սամիեւին:
«Նախկին բիզնես գործընկերների ներկայացուցիչների կողմից 100 միլիոն դոլար շորթման փաստը, որը կատարվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության  ԳՔՎ  քննիչի ներկայությամբ, որի վարույթում գտնվում է  քրեական գործը, Ալբերտ Խուդոյանը նշել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինկինի հասցեին ուղղված իր պաշտոնական դիմումում, որի վերաբերյալ ստուգում մինչ օրս  չի իրականացվել», - ասել է փաստաբանը ՝ հավելելով, որ Խուդոյանի գործով քննության գործողությունների վերաբերյալ բողոքներն ուղղված են ՌԴ ՆԳ փոխնախարար, ՆԳՆ Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռոմանովին եւ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հուլիսի կեսերին Տվերի շրջանային դատարանը Խուդոյանին մինչեւ օգոստոսի 14-ը ուղարկել էր տնային կալանքի, Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին չեղարկել էր առաջին ատյանի որոշումը եւ գործարարին մեկուսարան ուղարկել՝ բավարարելով դատախազության բողոքարկումը, որը խնդրում  էր չեղարկել շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ Խուդոյանը խաբեության ճանապարհով ձեռք էր բերել ավելի քան 2 մլրդ ռուբլու հողակտորների տնօրինման իրավունքը, ունի երկքաղաքացիություն, բազմիցս դուրս է եկել ՌԴ սահմաններից, իսկ գործով տուժողն ասել է, որ նրա հասցեին մեղադրյալի կողմից սպառնալիքներ են հնչել:
Գործով քննության ժամկետը սահմանվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, այն հետաքննում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ-ն:
Խուդոյանը մեղագրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն,  նա մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Գործարարը մեղքը չի ընդունում եւ հայտնում, որ քրեական հետապնդումը կապված է իր Optima Development ընկերության ռեյդերային զավթման հետ:
Փսատաբանը պատմել է, որ  Optima Development ընկերությունը նածխագծեր է իրականցնում առեւտրային, բազմաֆունկցիոնալ եւ բնակելի անշարժ գույքի ոլորտում, նրա կառավարման մեջ է ավելի քան 230 հազար քառ մ անշարժ գույք:
Այն կառուցել եւ կառավարում է Կրասնոդարի«Oz մոլ»  առեւտրային կենտրոնը, համարվում է «Պրայմ պարկ» բնակելի համալիրի կառուցման տեխնիկական   պատվիրատուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր