Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

02 օգոս 2019 11:40

Տեսանյութ. Նույն վայրագ ձեռագիրը.Գերեզմանների պղծման դեպքեր են արձանագրվել նաև Դավթաշենի գերեզմանատանը

Օգոստոսի 1-ին գերեզմանների պղծման դեպքեր են արձանագրվել նաեւ Դավթաշենի գերեզմանատանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ մասին ահազանգել են քաղաքացիները, որոնք նշել են, որ նույն վայրագ ձեռագիրն է, ինչ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթենում, մի քանի օր առաջ՝ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։ Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաեւ համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն:  Ոստիկանությունից հայտնեցին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  Ապրիլյան պատերազում զոհվածների  շիրմաքարերը պղծելու կասկածանքով ջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երեւանի 51–ամյա մի բնակչուհի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր