Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

03 օգոս 2019 15:15

Այնպիսի հոտ է գալիս, որ շիրմաքարերը պղծելը նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում ստեղծելու համար

ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը թերահավատ է Ոստիկանության տեղեկատվության նկատմամբ, թե Ապրիլյան պատերազմի ազատամարտիկների շիրմաքարերը պղծել է մի կին՝ իր Աստծո ցուցումով:
‹‹Մեր ազատամարտիկների գերեզմանը պղծելն ոճրագործություն է, անկեղծ ասած դեպքի մանրամասներից լավատեղյակ չեմ, բայց մի փոքր թերահավատ եմ տեղեկատվության նկատմամբ, թե իբր մի կին իր Աստծո ցուցումով նման բան է արել: Վախենում եմ՝ այստեղ լինեն ավելի խորքային պատճառներ››,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում պղծել էին Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանաքարերը։ Գերեզմանաքարերին մոմանման նյութ էին թափել։ Ոստիկանությունը դեպքի առթիվ բերման է ենթարկել մի կնոջ, ով նշել էր, թե այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար:
Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
ԲՀԿ պատգամավորը նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից և այլ հանգամանքներից, բոլորը պարտավոր են հարգել զոհերի հիշատակը:
‹‹Ես այն կարծիքին եմ, որ այդ զոհերից ամեն մեկը ոչ միայն իր ընտանիքին է պաշտպանել, այլև ինձ և իմ ընտանիքին: Մենք պարտք ենք բոլոր ազատամարտիկների ընտանիքներին››,-ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը լիահույս է, որ ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն իսկապես պետականամետ են և ամեն բան կանեն իրականությունը բացահայտելու համար:
Պետրոսյանն ընդգծեց՝ չի կարող հստակ ասել շիրմաքարերը պղծելն սադրանք է եղել, թե ոչ. ‹‹Այդպիսի հոտ է գալիս, որ նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում ստեղծելու համար››:
Հարցին, հնարավո՞ր է ադրբեջանական հետք լինի, Պետրոսյանը պատասխանեց.
‹‹Եթե ասեմ հետք տեսնում եմ, դրանով ակամայից կդառնամ երևույթի մասնակից, որին ի պաշտոնե չեմ կարող մասնակցել: Չեմ բացառում ոչինչ: Հնարավոր է կա, տա Աստված, որ դա արած լինի թուրքը, չտա Աստված, որ դա արած լինի հայը, որովհետև եթե թուրքն անի, մենք կարող ենք պատճառաբանություն գտնել, եթե հայն արած լինի ոչ մի պատճառաբանություն չի կարող դիմանալ ճշմարտության քննությանը››:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր