Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

03 օգոս 2019 17:05

Տեսանյութ. Ֆրանսիայում Մակրոնի կուսակցության գրասենյակի առջև գոմաղբ են լցրել

Ֆրանսիական Լիոն քաղաքում FDSEA արհմիությունների ֆերմերներն Էմանուել Մակրոնի կուսակցության գրասենյակի առջև 20 տոննա գոմաղբ են լցրել: Այս կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Կանադայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ:
     FDSEA-ի անդամները կարծիք են հայտնել, որ Եվրոմիության համաձայնագիրը Կանադայի հետ «կործանում է որակի բոլոր չափանիշները և ֆերմերներին փակուղի է տանում»:
     Ֆերմերներն ակտիվորեն բողոքի ակցիաներ են անցկացնում ամբողջ շաբաթ: Նրանք ձվեր են նետել պատգամավորների ուղղությամբ, չոր խոտ լցրել գրասենյակի մոտ:
     Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-Կանադայի առևտրային համաձայնագրին (CETA): Փաստաթուղթը թույլ է տալիս տուրքեր գանձել գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների համար: Ընդդիմախոսները պնդում են, որ պայմանագիրը խախտում է ԵՄ սոցիալական և շրջակա միջավայրի չափանիշները՝ թույլ տալով ներմուծել ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Եվրոպայում թույլատրված պահանջները շրջանցելով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր