Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 18-ի համար       Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»    

05 օգոս 2019 14:04

Երևանում ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերվել է դի

Օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։
Նշված ավտոմեքենան Էրեբունու ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվել է Նուբարաշենի ավբավայր։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզելու համար՝ ինչ սեռի է պատկանում դին, ինպես նաև՝ նրա ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր