45-ամյա բնակիչը՝ մտնելով եկեղեցի, հայտարարել է, թե ինքը ապագայից է ուղարկված, եկել է չար ոգիներին մաքրելու, որից հետո ներսում միզել է
![](https://www.7or.am/images/news/big/2019/08/1564987870_bb7239f0c2d4d400f09b4e33ed7c83f0.jpg)
Ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, ով՝ պարզվել է, Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է:
Ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն՝ մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: