Ռուսաստանը թռիչքի մեջ է.Անկման փուլում են գտնվում ԱՄՆ-ն, Եվրոպան ծերանում է , քանդվում, դողում ինչպես Անգելա Մերկելը

«Այժմ Ռուսաստանն իր բոլոր հարևանների հետ լավ, սակայն փոխշահավետ հարաբերություններ հաստատելու ձգտում է ցուցադրում»,- ընդգծել է Ժիրինովսկին: Նա նաև վստահ է, որ Ռուսաստանը «թռիչքի մեջ է, երբ նրա մրցակիցները ճգնաժամի մեջ են գտնվում»:
«Անկման փուլում են գտնվում ԱՄՆ-ն, Եվրոպան ծերանում է աչքի առաջ, քանդվում է, դողում ինչպես Անգելա Մերկելը: Չինաստանից պետք չէ վախենալ, նա ոչ ոքի չի սպառնում»,- ասել է ռուս քաղաքական գործիչը:
Ըստ նրա՝ այսօր ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկային», իսկ Ռուսաստանին, ընդհակառակը, «դրական են վերաբերվում»:
«Մենք վաճառում ենք էժան գազ, իսկ ամերիկացիները՝ թանկ, մենք վաճառում ենք էժան զենք, իսկ ամերիկացիները՝ թանկ: Մենք բոլորին վիզա ենք տալիս, իսկ ԱՄՆ-ն արգելքներ է սահմանում: Այսօր մենք աշխարհի ամենաազատ երկիրն ենք, իսկ ԱՄՆ-ում լճացում է: Այնտեղ բրեժնևյան ժամանակներ են, և նրանց վատ ավարտ է սպասվում, ինչպես Խորհրդային Միության ավարտն էր»,- ասել է նա: