17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

06 օգոս 2019 16:14

Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որ Սամվել Բաբայանի հետ հանդիպենք

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ։
«Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել՝  չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի մենք երկուսով նստենք։ Ես հնարավորություն ունեմ հանդիպելու Սամվել Բաբայանի հետ։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»,–ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջերս պատահական հանդիպել և զրուցել է Սամվել Բաբայանի հետ։
«Եթե փողոցում տեսնում ենք՝ բարևում ենք, սրճարանում տեսնում ենք՝ զրուցում ենք, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»,– ասաց նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր