17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

06 օգոս 2019 16:50

Թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի,Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը. Դուք ո՞վ եք, որ...

«Պատմական օրեր ենք ապրում. երեկ Արցախի Վերածնունդի հրապարակում տեղի ունեցավ պատմական հանրահավաք, այսօր՝ Համահայական խաղերի բացման արարողությունը: Մեզ համար շատ հաճելի է Արցախում ունենալ այսքան շատ մեր հայրենակիցների, ովքեր ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով են, այլ տանտիրոջ»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:


Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ նա վստահեցրեց, որ Արցախում տեղի են ունենալու թափանցիկ, ժողովորդավարական ընտրություններ, սակայն տեղեկացրեց, որ համամաիտ չէ տարբեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու, չպիտի լինի վերարտադրություն.
«Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը: Դուք ո՞վ եք, որ Դուք եք որոշում՝ ով պիտի լինի. կա Սահմանադրություն:  Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու նախագահը, և ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու ընտրություններին և տեղ ունենալու պառլամենտում: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականութամբ և ներկայացնել ծրագրիր, իրենց պապայի տեղ չդնեն՝ իրենք որոշեն՝ ով իրավունք ունի առաջադրվելու»:

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀ ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ կայացել է Սամվել Բաբայանի և իր հանդիպումը, նա տեղեկացրեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց չմանրամասնեց, թե ինչ է եղել.
«Դրա կարիքը չկա, որ ՀՀ ԱԱԾ պետը գա, և մենք երկուսով նստենք: Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանին, Վիտալի Բալասանյանին…»:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նաև Սամվել Բաբայանի՞ն, Ա. Հարությունյանը նշեց. «Եթե փողոցում տեսնում ենք, բարևում ենք. ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»:
Խոսելով սպասվող ընտրություններում փողոցային պայքարի ու ուժային տարբերակի ռիսկերի մասին, այդ թվում՝ անդրադառնալով այն լուրերին, թե Սամվել Բաբայանի կողմնակիցները պատրաստվում են փողոցային պայքարի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նկատեց.
«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի՝ ոչ միայն քաղաքական գործընթացներում, այլև ընդհանուր առմամբ:
Ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Իմաստությունը հաղթելու է. Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր