Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

07 օգոս 2019 16:35

Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը չհաստատեց «BBC»-ում հրապարակված տվյալները

«BBC»-ում այսօր հրապարակվել էր հոդված, որում նշվել էր, որ արցախյան ուժայիններն են 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակել։ Նախագահականում գործել է գաղտնի շտաբ, որը ֆինանսավորել են Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ չհաստատեցին այդ տվյալները։
«Պետք է պարզել, թե հոդվածագիրն ինչ է հասկանում՝ ասելով, որ գործով պարզ է դարձել։ Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականություն են, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի, իսկ մեզ տրամադրված նյութերում չկա ցուցմունք, որ այդ հանգամանքները հաստատվել են», - ասաց Հովհաննես Խուդոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր