Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

08 օգոս 2019 10:14

Տանը հայտնաբերվել է 32-ամյա զինծառայողի կախված դին

Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի վերաբերյալ ոստիկանության լրատվական վարչությունից Նարեկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում ստացել է օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ին՝ շտապ օգնության կայանից.«Հայտնել են, որ «Չերքեզի ձորում» մարդ է կախվել և շտապօգնությունը նրան տեղափոխում է «Գյումրի» Բ/Կ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ որ նույն օրը ժ.18.30-ի սահմաններում 1987թ. ծնված մի տղամարդ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում ինքնասպանություն է գործել մետաղյա լարով ծառից կախվելու միջոցով»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր