17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

09 օգոս 2019 15:13

Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվում են խայտառակ ապօրինություններ. բողոքի ակցիայի ժամանակ դիմեցին ԲԴԽ-ին

«Մեկ տարի է, ինչ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվում են խայտառակ ապօրինություններ։ Այդ ամենը կատարվում է ԲԴԽ-ի և ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Սակայն ձեր կողմից որևէ կերպ, որևէ միջամտություն չի իրականացվում։ Վերջին շրջանում տեսանք նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ իրականացված ապօրինությունները, որոնք իրականացան ձեր անգործության պայմաններում։ Կոչ ենք անում ձեզ՝ օրենսդրության սահմաններում լինել դատական իշխանության երաշխավորը, վերահսկել դատական իշխանության անաչառությունը, անկախ դատարանների գոյությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս պահին նախագահ Քոչարյանի մասով դատավարություն առհասարակ չի ընթանում, որովհետև ձեր կողմից հենց առաջադրված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագ Արթուր Մկրտչյանը որևէ մեկի գործը չի մակագրում։ Այս պահին դատավոր չկա։ Եթե Արմեն Դանիելյանի խայառակ որոշումից հետո արձանագրեցինք, որ դատարանն ապօրինի է, ապա այս պահին դատարանը առհասարակ գոյություն չունի»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ դիմեցին ԲԴԽ-ին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր