ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

12 օգոս 2019 15:50

Տեսանյութ. Առաջին անգամ ցուցադրվել է ռուսական «Կինժալ» նորագույն հրթիռի արձակումը մարտական ինքնաթիռներից

Ռուսաստանում անցկացվող «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական «Կինժալ» նորագույն հրթիռի արձակումը մարտական ինքնաթիռներից։ Ինչպես և սպասելի էր, բուն հրթիռի թռիչքը տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հրթիռի բարձր արագության շնորհիվ։

Բանն այն է, որ հրթիռի արագությունը ձայնի արագությանը գերազանցում է 10 անգամ (ռազմական տերմինաբանությամբ՝ 10 Մախ է)։ Դա նշանակում է, որ սովորական մթնոլորտային ջերմաստիճաններում և նորմալ ճնշման դեպքում հրթիռը թռչում է վայրկյանում ավելի քան 3 կմ արագությամբ։
Ռուսական կողմի պնդմամբ՝ իր այս արագության շնորհիվ հրթիռը կարող է հաղթահարել ներկայումս գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության բոլոր զինատեսակների հսկողությունը։ Այն իր մեջ կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ։
Հրթիռը կարող է թռչել մինչև 2000 կմ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր