Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել Պատմության դասագրքի տպագրումը. Պատճառներից մեկը Մարտի 1-ն է

Հարցին՝ արդյո՞ք Մարտի 1-ի հետ են կապված Պատմության դասագրքի մասով դժվարությունները, նախարարն ասաց, որ դրանք կապված են Մարտի 1-ի, ընտրությունների, քաղաքական գնահատականների հետ:
Հարցին, թե կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ պատմությունն այլ կերպ է ներկայացվել ու հիմա այլ կերպ ներկայացնելու խնդիր կա, Հարությունյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի խնդիր: Ես դեռ թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության: Նախարարն ասաց, որ Մարտի 1-ի մասով վիճելի ձևակերպումներ կան»: