Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

15 օգոս 2019 15:04

Դհոլ–զուռնայով տղային բանակ ենք ճանապարհել, որ խնդիրներո՞վ հետ գա.Այն աստիճանի են հասցրել, որ լքել է ծառայության վայրը

ՀՀ պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա է: Ծառայության վայրը լքած շարքային Գարիկ Հակոբյանի հարազատներն ու հարևանները հավաքվել են ՊՆ–ի դիմաց ու պահանջում են հանդիպում նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
«Դհոլ–զուռնայով տղային բանակ ենք ճանապարհել, որ խնդիրներո՞վ հետ գա։ Ինչո՞ւ պետք է նրան այն աստիճանի հասցնեն, որ լքի զորամասը։ Լավ է, որ իրեն վնաս չի տվել»,–ասաց տղայի հարևաններից մեկը։
Մեկ այլ հարևանի խոսքով էլ` Գարիկ Հակոբյանն ի սկզբանե առողջական խնդիրներ է ունեցել, վիրահատվել ու նոր է զորակոչվել։ Հետո այնտեղ վիճակը վատացել է, նոր խնդիրներ են առաջացել. «Թող նախարարը մեզ ընդունի ու իմանանք` ո՞նց է տղան գլխի հետ կապված խնդիրներ ձեռք բերել, ո՞վ է հարվածել նրան»,-ասաց նա։

Լրագրողի հարցին, թե զինծառայողին խոշտանգե՞լ են, հարևանները դրական պատասխան տվեցին։
Տղայի հայրն էլ նշեց, որ Գարիկը ծառայել է Նոյեմբերյանի շրջանի Կողբի զորամասում։ Հոր խոսքով` 7 ամսվա ծառայող է եղել տղան, երբ որոշել է լքել զորամասը։ Նա հայտնեց, որ տղայի դեմ քրեական գործ է հարուցվել, նա հիմա ռազմական ոստիկանությունում է։ «Ինչի՞ համար են դատում, որ առողջական խնդիրների պատճառով լքե՞լ է զորամասը։ Բա չեն ասո՞ւմ` ոնց են այդ խնդիրներն առաջացել։ Հրամանատարն է մեղավոր»,–ասաց նա։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունը կզբաղվի զինծառայողի առողջական խնդիրներով։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, ապա իրենք որևէ իրավասություն չունեն այդ հարցով զբաղվելու. իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։
«Փաստն այն է, որ իրենց որդին մեկ այլ զինծառայողի հետ վիճել է, նրան վնասվածքներ հասցրել, որից հետո քրգործ է հարուցվել։ Դրան հաջորդել է այն, որ զինվորը փախել է զորամասից»,–ասաց նա։

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն էլ իր հերթին հայտնեց, որ պատրաստվում է հենց հիմա այցելել զինծառայողին` նրա առողջական խնդիրների հարցով։ Նրա խոսքով` եթե զինծառայողը նշի, որ որևէ գանգատ ունի, նրան համալիր բուժզննման կենթարկեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին կայացած կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, ըստ որի` հոգեկան բոլոր տեսակի խանգարումներով անձինք այսուհետ կազատվեն զինվորական ծառայությունից։
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են համարվելու զինվորական ծառայության համար:

Մինչ այդ աղմակահարույց դեպք էր տեղի է ունեցել 2018թ.–ին զորակոչված զինծառայող Յուրի Բրոյանի հետ, որն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան առողջության խնդիր։ Ըստ մամուլի հրապարակումների` նա ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, ինչի հետևանքով տեղափոխվել էր հոգեկան առողջության կենտրոն:
Դեպքին ս.թ. հունվարին անդրադարձել էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը` չհերքելով, որ բանակում նման զինծառայողների հետ կապված դժվարություններ կան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր