Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

16 օգոս 2019 12:13

Տեսանյութ.Երևան քաղաքի բնակիչները խաբված են. այսօր քաղաքում համաճարակ է

«Քաղաքային իշխանություններին ինչ հարցով դիմում ես, ասում են՝ մենք այդ մասին գիտենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:


«Գետառի հարցով բազմիցս դիմել ենք քաղաքային իշխանություններին, որ Գետառը մաքրելուց 10 օր հետո նորից աղտոտվում է, 37 մլն դրամը իզուր մի ծախսեք մաքրելու համար, բայց ականջալուր չեղան: Գետառը նորից կեղտոտ է, այնտեղ նորից առնետներ, ինչ խոլերային իրավիճակ ասես՝ կա: Երևան քաղաքի բնակիչները խաբված են, որ բակ այց ենք կատարում, բնակիչները խայտառակ ձևի վիրավորանքներ են հասցնում: Երևանցին իրականում խաբվել է, որովհետև հավատաց ռեկլամներին, իսկ հիմա խիստ վիրավորված է քաղաքային իշխանություններից»,- ասաց նա՝ ընդգծելով՝ քաղաքային իշխանությունները բնակիչների հետ չեն հանդիպում, ոչ մեկ ոչինչ չի ուզում անել:
«Երևանցիներն ասում են՝ մենք հավատացինք, բայց այսօր համաճարակ է քաղաքում, ոչ մի ծառատունկ չեղավ, ոչ մի բնակարանաշինություն չեղավ, ոչ մի հարցով քաղաքային իշխանությունները չեն զբաղվում: Ծառերն էտելիս էնքան վերքեր են դրանց վրա թողել, որ այդ ծառերը հիմա սարսափելի վիճակում են, չորանում են, որովհետև ոչ մասնագետներ են այդ ծառերն էտել: Մեր հավաստի աղբյուրներով՝ ավտոլվացման կետի աշխատողին տարել են՝ ծառ են էտել տվել: Դրա համար ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր