18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

16 օգոս 2019 14:22

Ջերմուկում ոստիկանական ուժեր են կենտրոնանում. ոստիկանական օպերացիա է նախապատրաստվում

Այսօր Ջերմուկում ժամը 14:00-ին Ամուլսարի շահագործման հարցով նախատեսված ակցիան հետաձգվել է և տեղի է ունենալու 17:00-ին, պատճառը ջերմուկցիների աշխատանքային զբաղվածությունն է:
Նշենք, որ համացանցում արդեն իսկ գրառումներ են կատարվում այն մասին, որ Ջերմուկում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնանում և երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին ոստիկանական օպերացիա է նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը, իսկ օգոտսոսի 15-ին ՔԿ նախագահը կառավարության նիստում ներկայացնելով փորձաքննության արդյունքները հայտարարել է, որ քրեական գործն ըստ ամենայնի կկարճվի։
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի»,- հայտարարել էր ՔԿ նախագահը:
‹‹Փաստինֆո››-ն Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ոստիկանական ուժեր կենտրոնացել են Ջերմուկում և նախատեսվու՞մ է ոստիկանական օպերացիա իրականացնել, սակայն մեր հարցին ըստ էության պատասխան չտվեցին, փոխարենը ճշտեցին մեր տեղեկտվության աղբյուրն ու ընդգծեցին, որ ոստիկանությունն գործում է բացառապես օրենքի սահմաններում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր