Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

16 օգոս 2019 16:10

Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել

Ըստ 168.am-ի տեղեկությունների` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):
Ավելի ուշ` բարձրացված աղմուկից հետո, Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:
Հաղորդավարի հարցին ի պատասխան` Աթանեսյանը ասում է, որ չգիտեն, թե ով է կրակել ցուցարարների վրա, և դա ընդամենը ՀՔԾ-ի վարկածն է:
BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը շեշտում է նաև, որ եթե գեներալ Օգանովսկին մնացել է վկայի կարգավիճակում, ինքը չգիտի` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ:
Վերջում Գրիգոր Աթանեսյանը հավելում է, որ եթե ՀՔԾ-ն նման վարկած է առաջ քաշել, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:Գրիգոր Աթանեսյանի` ըստ էության իր իսկ հոդվածում եղած պնդումները հերքելուց և ՀՔԾ-ին հղում անելուց հետո ներքաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները փնտրում են մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան գեներալ Օգանովսկու դեմ:
Եվ ահա փաստորեն, այնուամենայնիվ, գեներալին ձերբակալելու որոշում է կայացվել: Թե ինչ հիմքերով, ինչու հիմա, դեռևս պարզ չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր